Մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր Plug and Play Tech Center աքսելերատորի հետ իրականացվող «Ինկուբացիոն ծրագրի» մասնակցության հայտերի ընդունման փուլը:
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին, որը կանցկացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր և կտևի չորս ամիս։
Առաջիկա ամիսների ընթացքում մասնակից ընկերությունները կստանան խորհրդատվություն, բիզնեսի և կարողությունների զարգացման աջակցություն, գործարար կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև նորարարության խթանում և անհատական մենտորություն:
Ծրագրի ընթացքում Հայաստան է ժամանելու տարբեր երկրների բարձր որակավորում ունեցող 40-ից ավելի մասնագետ, որ անհատապես աշխատեն մասնակիցների հետ:
Դիմել կարող են այն թիմերն ու ստարտափները, որոնք ունեն նորարարական գաղափարներ և ցանկանում են մուտք գործել շուկա:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալ հնարավոր է այստեղ։