Սեպտեմբերի 25-ին Երեւանում կկայանա Yandex Armenia Dev Meetup՝ middle+ բեքենդ ծրագրավորողների համար: 

«Կխոսենք այն մասին, թե ինչպես են ծնվում նոր ծառայությունները, ինչ տեխնոլոգիաներ են կանգնած դրանց հիմքում և ինչպես գործարկել պրոդուկտը ավելի արագ ու հուսալի», - ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Ծրագրում՝ զեկույցներ, վորքշոփ և afterparty օգտակար նեթվորքինգով.

- Ֆյոդոր Մատանցևը կպատմի, թե ինչպես թողարկել պրոդուկտներ մեծ կազմակերպությունում նույնքան համարձակ, որքան ստարտափում:

- Ֆաուզատ Գալիմարդանովը և Իվան Ելաևը կկիսվեն Ultima Yandex Go-ում ուղղաթիռների ծառայության գործարկման փորձով:

- Վլադիմիր Սկրուգինը կպատմի, թե ինչպես է Yandex-ում հաջողվում C++ userver ֆրեյմվորքի ու արհեստական բանականության գործիքների շնորհիվ արագ գործարկել և թեստավորել նոր բիզնեսներ:

- Վորքշոփ, որի ընթացքում մասնակիցները իրենց տեխնիկական ղեկավարի դերում կփորձեն Ultima Yandex Go-ում ուղղաթիռների ծառայության գործարկման ժամանակ:

Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00, Yandex Hall Armenia-ում (Մոսկովյան 35):

Yandex Armenia Dev Meetup-ն անցկացվելու է ռուսերեն լեզվով: 

Գրանցվեք հղումով: