Առաջին անգամ Global Startup Awards մրցանակաբաշխությունը կանցկացվի Հայաստանում՝ Digitec ցուցահանդեսի ընթացքում։
Այն հնարավորություն կտա հայ ստարտափ հիմնադիրներին հայտնվել համաշխարհային հարթակում։
Մրցանակաբաշխությունը կկայանա մի շարք անվանակարգերում՝ Տարվա ստարտափ (Startup of the Year), Լավագույն նորեկ (Best Newcomer), Կանաչ տեխնոլոգիաներ (Green Tech), Առողջապահական տեխնոլոգիաներ (Health Tech) եւ Ֆինանսական տեխնոլոգիաներ (FinTech)։
Մրցանակաբաշխությունը կարող է ապահովել համաշխարհային ճանաչում, ներդրողների ուշադրություն եւ մեդիա տեսանելիություն։
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է, դիմել հնարավոր է այստեղ։