13:42 | 04.09.25 | Նորություններ | 297
Աշխարհի տարբեր երկրներից օգտատերերը հայտնում են Google-ի որոնողական համակարգի եւ բազմաթիվ ծառայությունների խափանումների մասին։
Downdetector-ի տվյալներով՝ վերջին մեկ ժամում գրանցվել է 500-ից ավելի բողոք։ Խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվել Սերբիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Խորվաթիայից, Հունաստանից, Բուլղարիայից եւ Եվրոպայի այլ երկրներից։
Խափանման պատճառները դեռ հայտնի չեն․ ընկերությունը պաշտոնական հայտարարություն չի հրապարակել, իսկ Google-ի ծառայությունների հասանելիությունը ստուգելու պաշտոնական էջում խափանումներ չեն արձանագրված։
Խնդիրները վերաբերում են Google Docs, Google Drive, Google Calendar, Google Meet, Gmail, YouTube եւ այլ ծառայություններին ու հավելվածներին։ Բացի այդ, օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ կամ որոնումներ իրականացնել Google-ում։