12:51 | 10.09.25 | Նորություններ | 172
Սեպտեմբերի 13-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ սպորտաձեւի IT Cup առաջնությունը։
Այն նպատակ ունի շփման միջավայր ձեւավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջեւ, ինչպես նաեւ ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։
Հինգերորդ հոբելյանական առաջնությունն իրականացնելու է LaserWar Armenia-ն, որը ռազմատակտիկական խաղ-մրցաշար է լինելու։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։
Մրցաշարին առանձին թիմերով կմասնակցեն ՏՏ, Web3 եւ ֆինտեխ համայնքի ներկայացուցիչները: 16 թիմի շուրջ 300 մասնակից իր ուժերը կչափի լազերային մարտերում։
Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգեւներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Իսկ բոլոր մասնակիցներն ամեն խաղից հետո կստանան իրենց խաղային արդյունքների անհատական վիճակագրությունը՝ ստուգելու ու հետագայում զարգացնելու ռազմավարական գիտելիքները։