Meta-ն դիտարկում է չիպեր արտադրող Rivos-ը ձեռք բերելու հնարավորությունը, որպեսզի կրճատի իր արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման ծախսերը, գրում է Bloomberg-ը։

Reuters-ի տվյալներով՝ Rivos չիպերը օպտիմալացված են մեծ լեզվական մոդելների եւ տվյալների վերլուծության հետ աշխատելու համար։ Դրանք հիմնված են բաց կոդով RISC-V ճարտարապետության վրա, ինչը թույլ է տալիս ընկերությանը խուսափել լիցենզավորման վճարներից։ Meta-ն Rivos-ի խոշորագույն հաճախորդներից մեկն է, հաղորդում է Bloomberg-ը։

Rivos-ի շուկայական կապիտալիզացիան 2025 թվականի օգոստոսին հասել է 2 միլիարդ դոլարի։
Meta-ն իր սեփական արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացումը համարում է հիմնական առաջնահերթություն։ 2025 թվականի մարտին ընկերությունը սկսել է ստեղծել մասնագիտացված արհեստական բանականության չիպեր, որոնք «կարող են գերազանցել ավանդական գրաֆիկական պրոցեսորներին, կրճատել ծախսերը եւ նվազեցնել Nvidia-ից կախվածությունը»։ Սակայն, ըստ հրատարակության աղբյուրների, մշակման տեմպը «սպասվածից ցածր էր»։

2025 թվականի առաջին կեսին Meta-ն պլանավորել էր չիպեր արտադրող FuriosaAI-ը ձեռք բերել 800 միլիոն դոլարով։ Մարտին հարավկորեական ընկերությունը մերժել է գործարքը եւ որոշել է ինքնուրույն մշակել այն։