Հոկտեմբերի 25-ին արդեն 6-րդ տարին անընդմեջ կանցկացվի GCON կոնֆերանսը։

Կոնֆերանսի կազմակերպիչ Noor Games-ն այս տարի նշում է ստեղծման 10-ամյա հոբելյանը եւ այդ առիթով այս տարվա կոնֆերանսը կառանձնանա մասշտաբով ու բազմապրոֆիլությամբ։ 

Խաղային ոլորտի փորձառու մասնագետների կողմից կլինեն պրակտիկ դասեր ՝ նվիրված խաղերի մշակման տարբեր ուղղություններին։ Բացի այդ, կանցկացվեն թեմատիկ ելույթներ եւ պանելային քննարկումներ, որոնց ընթացքում հիմնադիրները եւ ընկերությունների ղեկավարները կկիսվեն իրենց փորձով ու դժվարություններով։

Կոնֆերանսը հնարավորություն կտա նաեւ նոր ծանոթություններ եւ գործարար կապեր հաստատել ոլորտի մասնագետների ու ուսանողների հետ։

Գրանցվել եւ միջոցառման բոլոր մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։