Amazon-ը նախատեսում է կրճատել մինչեւ 30 000 կորպորատիվ աշխատակցի, ինչը կարող է դառնալ ընկերության ամենամեծ աշխատատեղերի կրճատումը 2022 թվականից ի վեր։
Reuters-ի փոխանցմամբ՝ 30 000 աշխատակիցը կազմում է ընկերության 350 հազար կորպորատիվ աշխատակիցների 10%-ից մի փոքր պակաս, բայց ընդհանուր 1.55 միլիոն աշխատուժի փոքր տոկոսը։ Կրճատումներն Amazon-ը դեռ չի մեկնաբանում:
Գործադիր տնօրեն Էնդի Ջասին փորձում է կրճատել ընկերությունում բյուրոկրատիան, այդ թվում՝ կրճատելով մենեջերների թիվը։ Օրինակ, նա անանուն բողոքների գիծ է բացել անարդյունավետության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ավելի քան 450 գործընթացային փոփոխության։
2025 թվականի հոկտեմբերին NYT-ը հաղորդել էր Amazon-ի ռազմավարության մասին՝ ավտոմատացնելու ապրանքների պահեստավորման, պատվերների տեսակավորման եւ առաքման հետ կապված գործընթացների 75%-ը, ինչպես նաեւ վերացնելու պոտենցիալ աշխատատեղերը։