13:09 | 03.11.25 | Նորություններ | 292
Արմաթի սաները 2-րդ տեղն են զբաղեցրել Պանամայում անցկացված FIRST Global Robotics Championship միջազգային մրցույթում։
FIRST Global (IFCA)-ն աշխարհի ամենահեղինակավոր միջազգային ռոբոտատեխնիկայի եւ ինժեներական մրցույթներից մեկն է, որն այս տարի անցկացվել է Պանամայում՝ միավորելով 192 թիմի 182 երկրից։ 2025-ի թեման նվիրված էր ռոբոտատեխնիկայի միջոցով բնապահպանական խնդիրների լուծմանը։
Արմաթի թիմը մարզիչ-խմբավար Էրիկ Միրզոյանի ղեկավարությամբ ներկայացրել են՝
• Մարի Օհանյանը՝ Երեւանի N 131 դպրոցի Արմաթ աշխատանոցից,
• Դավիթ Ղազարյանը՝ Դվինի միջնակարգ դպրոցի Արմաթ աշխատանոցից,
• Օնիկ Հակոբյանը՝ Գավառի N 2 դպրոցի Արմաթ աշխատանոցից,
• Վանիկ Մանուկյանը՝ Գավառի ավագ դպրոցի Արմաթ աշխատանոցից։
Արմաթը ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագիրն է։ Իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։