ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ֆիզմաթ արհեստական բանականության (ԱԲ) միջազգային 2-րդ օլիմպիադայում (FAIO 2025), որին 7 երկրի 47 թիմի 124 աշակերտ է մասնակցել։

Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 4 թիմ: Բրոնզե մեդալին արժանացել է վարժարանի 1-ին թիմը՝ 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանի, Լիլիթ Հակոբյան եւ Արամ Մինասյանի մասնակցությամբ: Նրանք կատարել են տեսական եւ գործնական առաջադրանքները: Մասնակիցներին տրված առաջադրանքները նպատակ ունեին արտացոլելու իրական աշխարհի խնդիրները եւ պահանջում էին մեքենայական ու խորը ուսուցման (machine and deep learning) բարձր մակարդակի գիտելիքներ:

Թիմերը ղեկավարել են «Իմպրովիզ» կազմակերպության ներկայացուցիչներ Արամ Բաղիյանը եւ Ժորա Ունուպօղլյանը։ Թիմերի մարզումը եւ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակցության համաֆինանսավորումն իրականացրել է «Իմպրովիզ» օլիմպիական կենտրոնը: