Դեկտեմբերի 7-ին ՏՏ ոլորտի գիտակները կմրցեն ամենաինտելեկտուալ տիտղոսի համար՝ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ձեւաչափով։
ՏՏ ոլորտի ընկերությունների միջեւ ամենամյա ինտելեկտուալ առաջնությունը՝ IT Intellectual Cup 2025-ն, ընդունում է հայտեր։ Առաջնությունը նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձեւավորել ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջեւ։
Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է։ Մասնակցության պայմաններին ծանոթանալ եւ թիմ գրանցել հնարավոր է այստեղ։
Առաջնության հասույթը կփոխանցվի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներին եւ «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությանը։ Առաջնության կազմակերպիչներն են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Թովմասյան հիմնադրամը։