14:14 | 17.11.25 | Նորություններ | 83
Երաժշտական արդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ արհեստական բանականության կողմից ստեղծված կոմպոզիցիան Billboard չարտում առաջին հորիզոնականն է զբաղեցրել:
Breaking Rust-ի «Walk My Walk» երգը գլխավորում է քանթրի թվային երգերի վաճառքի չարտը: Breaking Rust-ը վիրտուալ քանթրի արտիստ է, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Նախագիծը սկսել է երաժշտություն հրապարակել Spotify-ում 2025 թվականին եւ արագ ձեռք բերել լսարան. ներկայում այն ամսական ավելի քան երկու միլիոն ունկնդիր ունի: Այնուամենայնիվ, արտիստի էջը մնում է դատարկ, իսկ պրոֆիլի նկարը կովբոյական գլխարկով տղամարդու ստանդարտ լուսանկար է։
Ինտերնետի օգտատերերն արդեն քննարկում են այս երեւույթը: Ոմանք ասում են, որ ամեն ինչ ժանրի պարզության մեջ է՝ հեշտ է հիթ ստեղծել։ Ոմանք կարծում են, որ Breaking Rust-ի նվաճումները վկայում են ոչ թե տեխնոլոգիայի ուժի, այլ՝ չարտերի համակարգի թուլության մասին։
Չնայած շատ օգտատերերի կասկածամտությանը՝ Breaking Rust-ի մի քանի երգ արդեն հավաքել է մեկ միլիոնից ավելի դիտում։ Նախագիծն ունի ավելի քան 35,000 հետեւորդ Instagram-ում, որտեղ նրանք հրապարակում են կովբոյական գլխարկով տղամարդու մելամաղձոտ լուսանկարներ։
Մասնագետները նշում են, որ այս հաջողությունը հնարավոր է դարձել տեխնոլոգիայի եւ կանխատեսելի ժանրային օրինաչափությունների համադրության շնորհիվ։ Երաժշտական տեխնոլոգիաների պրոֆեսոր Ջեյսոն Պալմարան նշել է, որ Breaking Rust-ի ստեղծագործությունները հնչում են որպես նեյրոնային ցանցերի առաջադեմ գործունեության օրինակ. վոկալը ստեղծում է միասնական բնույթի զգացողություն, իսկ ձայնը, չնայած ակուստիկ ոճին, հարուստ է թվային էֆեկտներով:
Մինչ երկրպագուները քննարկում են ժանրի ապագան Breaking Rust-ի պատմությունն ինքնին ցույց է տալիս, թե որքան արագ է փոխվում երաժշտական շուկան: Եվ թվում է, թե նեյրոնային ցանցերի կողմից ստեղծված երգերը միայն կշարունակեն հայտնվել չարտերում։