Կայացել է ինքնավար ռոբոտների Հայաստանի 17-րդ առաջնություն ԱրմՌոբոտիքս 2025-ը: 

Արդեն 17-րդ անգամ անցկացվող ԱրմՌոբոտիքս 2025-ի հաղթող թիմերն են՝

Կրտսեր անվանակարգ

•    1-ին տեղ՝ Աբովյանի N7 հիմնական դպրոց;
•    2-րդ տեղ՝ Գյումրու զարգացման լաբորատորիա;
•    3-րդ տեղ՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց։

Ավագ անվանակարգ

•    1-ին տեղ՝ Գորիսի N2 հիմնական դպրոց;
•    2-րդ տեղ՝ Դվինի միջնակարգ դպրոց;
•    3-րդ տեղ՝ Իջեւանի N5 հիմնական դպրոց։

Առաջնության այս տարվա թեման էր «Լոգիստիկան ժամանակակից քաղաքում»։ Նախապես ծրագրավորված ռոբոտները պետք է տեսնեին ու հավաստանշեին գունավոր խորանարդները, որոշակի երթուղիներով տեղափոխեին դրանք եւ բեռնաթափեին համապատասխան գույնի կոնտեյների մեջ։ Միավորները տրվում էին հանձնարարության կատարման ճշգրտության եւ արագության համար։

ԱրմՌոբոտիքսի մարզային փուլերին այս տարի մասնակցել է 172 թիմ Հայաստանի բոլոր անկյուններից։ Հանրապետական փուլ է դուրս եկել այդ թիմերից 30-ը։

ԱրմՌոբոտիքսը Հայաստանի խոշորագույն ռոբոտաշինական առաջնությունն է։ Անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության օժանդակությամբ։