Viva-ն հայտարարել է աշխարհահռչակ Oracle ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին։ 

Լինելով Oracle-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում՝ Viva-ն գործարար հատվածին կտրամադրի Oracle-ի կողմից մշակված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ եւ ամպային ծառայություններ։

Գործընկերության շնորհիվ  Viva-ն նպատակ ունի Oracle-ի նորագույն տեխնոլոգիաներն էլ ավելի հասանելի դարձնել հայկական ընկերությունների համար՝ բարձրացնելով դրանց աշխատանքի արդյունավետության, որակի եւ տվյալների անվտանգության մակարդակը։

«Գործակցելով աշխարհի ամենահեղինակավոր տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Oracle-ի հետ, Հայաստանի հեռահաղորդակցության ու թվային լուծումների առաջատար Viva-ն հերթական կարեւոր քայլն է կատարում B2B ոլորտում՝   ընդլայնելով ձեռնարկություններին առաջարկվող՝ ՏՏ լուծումների շրջանակը։ Այս նախաձեռնությունը կարեւոր քայլ է՝ նորարարությունների, դիվերսիֆիկացման եւ առաջադեմ տեխնոլոգիական լուծումների  ռազմավարության իրականացման ուղղությամբ, որը կնպաստի Հայաստանի թվային տնտեսության հետագա հզորացմանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Oracle-ի հետ համագործակցությունը Viva-ի գործունեության շարունակական ընդլայնման կարեւոր նշաձող է նորարար տեխնոլոգիաների եւ թվային ծառայությունների ոլորտում։

Ավելի քան չորս տասնամյակ Oracle Corporation-ը ձեռնարկությունների ծրագրային ապահովման եւ ամպային լուծումների համաշխարհային առաջատար է՝ օգնելով կազմակերպություններին կատարել իրենց աշխատանքն առավել արագ, որակով ու արդյունավետ։ Oracle-ն ապահովում է թվային լուծումների լայն շրջանակ՝ տվյալների բազաներից եւ բիզնես ծրագրերից մինչեւ ժամանակակից ամպային ենթակառուցվածքներ:

B2B լուծումների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։