Նոյեմբերի 19–21-ին Թայլանդում տեղի է ունեցել Yandex-ի կազմակերպած ամենամյա միջազգային միջոցառում Global Agency Leadership Awards (GALA) 2025-ը։  

Միջոցառումը համախմբում է մարքեթինգի ոլորտի առաջատարներին ամբողջ աշխարհից՝ ներկայացնելով այն գովազդային գործակալություններին, որոնք վերջին տարիներին աչքի են ընկել նորարարությամբ, չափելի արդյունքներով եւ գլոբալ մտածողությամբ։

Այս տարի GALA-ին հրավիրված էր 80-ից ավելի առաջատար գովազդային գործակալություն ավելի քան 30 երկրից՝ Սինգապուրից, ԱՄԷ-ից, ԱՄՆ, Բրազիլիայից, Չինաստանից, Կոլումբիայից, Մեքսիկայից եւ այլ շուկաներից։

Գլխավոր թեման էր “AdTech Reimagined: Making Advertising Great Work Again”։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառումը, մշակութային լոկալիզացիան, տվյալների էթիկական կառավարումը, ինչպես նաեւ՝ ցուցանիշների գնահատման նոր մոտեցումները արագ փոփոխվող միջավայրում։

Այս տարվա հրավիրված մասնակիցների շարքում առաջին անգամ ընդգրկված էր նաեւ հայկական գովազդային գործակալություն Prodigi-ն։

Գործակալության համահիմնադիր Բորիս Սահակյանը մասնակցել է ոլորտային եւ մասնագիտական քննարկումներին՝ ներկայացնելով Հայաստանի թվային շուկայի առանձնահատկությունները եւ տարածաշրջանի հնարավորությունները։


Նա առանձնացրել է թվային մարքեթինգի ապագայի վերաբերյալ միջոցառման ընթացքում դուրս բերված իր դիտարկումներով՝

●    AI-ը միայն գործիք չէ, այլ՝ նոր մտածողություն։ Քննարկումները ցույց տվեցին, որ արհեստական բանականությունը փոխում է թե՛ ստեղծագործական մոտեցումները, թե՛ մեդիա պլանավորման տրամաբանությունը։
●    Լոկալիզացիան դառնում է գլոբալ պահանջ։ Աշխարհի տարբեր շուկաներում հաջողությունը կախված է ոչ միայն լեզվից, այլեւ՝ մշակութային կոնտեքստը հաշվի առնելուց։ 
●    Տվյալների էթիկան այլեւս երկրորդ պլանում չէ։ Միջազգային խաղացողները խոսում են թափանցիկության եւ վստահության պահպանման մասին՝ որպես կրիտիկական գործոն։
●    Ստանդարտ մետրիկաները կորցնում են իրենց արժեքը։ Արդյունքները գնահատվում են իրական բիզնես ազդեցությամբ, ոչ թե միայն թվերով։ 


Prodigi-ն միջոցառման ընթացքում ստացել է Leading Partner 2025 մրցանակը՝ վերջին տարիների արդյունքների եւ միջազգային բրենդերի հետ համագործակցությունների համար։


«GALA 2025-ը հնարավորություն տվեց տեսնել՝ ուր է շարժվում աշխարհը, եւ ինչ ուղիներով կարող է զարգանալ նաեւ հայկական շուկան»,- ասվում է հաղորդագրությունում: