Ամանորյա տոներին ընդառաջ՝ Ucom-ը եւս մեկ նորացված տարածք է բացել իր բաժանորդների համար։ 

Վաճառքի եւ սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում վերաբացվել է ընկերության վերանորոգված եւ ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը՝ Տիգրան Մեծի պողոտա 29ա/93 հասցեում։ 

Թարմացված կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։
Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված, շարժական եւ ինտերնետ կապի ծառայություններից, ստանալ խորհրդատվություն եւ ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ, Wi-Fi սարքեր եւ այլ տեխնիկա։

Ամանորյա տոների ընթացքում կենտրոնում գործելու են նաեւ հատուկ առաջարկներ, որոնց շնորհիվ բաժանորդները հնարավորություն կունենան Նոր տարին դիմավորելու նոր սարքերով եւ կապի առավել շահավետ լուծումներով։  

Այսպիսով՝ Տիգրան Մեծի վաճառքի եւ սպասարկման կենտրոնի վերաբացման կապակցությամբ, մինչեւ 2026թ․ հունվարի 15-ը ներառյալ, կենտրոնում Unity-ի ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվողները կստանան ծառայությունից 2 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։

Այս կենտրոնում եւս, ինչպես Ucom-ի բոլոր վաճառքի կենտրոններում եւ առցանց խանութում՝ մինչեւ 2026թ. հունվարի 15-ը Samsung, HONOR, Xiaomi եւ Motorola բրենդերի տարբեր արժեքների 5G սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում հաճախորդները կստանան բրենդային աքսեսուար, գեղեցիկ հեռախոսահամար Level Up+ 3000 սակագնային պլանով՝ 2 ամիս անվճար։ Մինչեւ 2026թ. հունվարի 11-ը հնարավորություն կլինի նաեւ ձեռք բերելու iPhone՝ 0 տոկոս – 0 տոկոս – 0 տոկոս ապառիկով 12 ամիս շարունակ՝ բաժանորդագրվելով Level Up+ 3000 հետվճարային սակագնային պլանին։

«Ucom-ում մենք շատ ենք կարեւորում այն միջավայրը, որտեղ ամեն օր շփվում ենք մեր բաժանորդների հետ։ Վաճառքի եւ սպասարկման կենտրոնների արդիականացումը մեր հաճախորդակենտրոն երկարաժամկետ ռազմավարության մի մասն է՝ յուրաքանչյուր շփման կետում ապահովելու արագ, հարմարավետ եւ որակյալ սպասարկման փորձառություն։ Տարվա ավարտին շնորհավորում ենք մեր բաժանորդներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, հաջողություններով լի եւ կայուն կապով Նոր տարի», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի տարբեր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ը ներկայումս  ունի վաճառքի եւ սպասարկման 75 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 23-ը՝ Երեւանում։