Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը։  

Այսուհետ Զովունու բաժանորդները կարող են միանալ մարզերի համար նախատեսված ֆիքսված կապի բոլոր գործող սակագնային պլաններին՝ օգտվելով ֆիքսված ինտերնետից, շարժական կապից եւ հեռուստատեսությունից՝ բոլոր ծառայություններն ստանալով մեկ փաթեթով եւ ավելի մատչելի պայմաններով։ 

Ցանցի ընդլայնման կապակցությամբ Ucom-ը Զովունու բնակիչների համար նախատեսել է հատուկ առաջարկ, որը կգործի մինչեւ հունվարի 31-ը ներառյալ։ Մասնավորապես՝ զեղչված Unity 8000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն երեք ամիս անվճար։ Սեփական տների միացումները կիրականացվեն առանց չափագրման վճարի (եթե միացումը չի ենթադրում ցանցի լայնացում)։ 

«Ucom-ում մենք հետեւողականորեն աշխատում ենք Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակակից եւ հուսալի կապի ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։ Զովունիում ֆիքսված կապի ցանցի գործարկումը մեզ համար եւս մեկ կարեւոր քայլ է այդ ճանապարհին։ Վստահ ենք, որ մեր բաժանորդները կգնահատեն մեր կոնվերգենտ ծառայությունների հարմարավետությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Զովունիում՝ ֆիքսված կապի ցանցի մեկնարկի կապակցությամբ, առաջին բաժանորդին՝ Արտաշես Դանիելյանին, տրամադրվել է Unity 20 000 փաթեթից 6 ամիս անվճար օգտվելու հավաստագիր։

Նշվում է, որ 2025 թվականին Ucom-ի ֆիքսված կապի ցանցը հաջողությամբ գործարկվել է Երեւանի Հին Ավան եւ Հաղթանակ թաղամասերում, ինչպես նաեւ Անաստասավանում, Սիլիկյանում եւ Եղվարդում։