Կայացել է «ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությանը։

Այն կառուցվում է Երեւանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարեւանությամբ։ 

18.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական եւ ինկուբացիոն ծրագրերով, 42 Երեւան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական եւ կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի եւ համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն եւ բիզնես տարածքներ։

Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների ընդհանուր տրամաբանությամբ։ Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։ 

Միջոցառման հյուրերի շարքում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններ, կրթական ու տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներ։