Anthropic-ը ցույց է տվել, թե ինչպես այլ չատբոտներից «հիշողությունը» փոխանցել Claude-ին, այն դեպքում, երբ որոշ օգտատերեր հրաժարվեցին ChatGPT-ից։

Ընկերությունը կիսվել է հարցմամբ, որը կօգնի «փոխանցել» օգտատիրոջ համատեքստը եւ աշխատանքային նախասիրություններն այլ արհեստական բանականության ծրագրերից Claude-ին, ներառյալ անձնական տվյալները, պատասխանի ձեւաչափը, հաղորդակցման ոճը եւ հաճախ օգտագործվող ծրագրերը։

Հետեւյալ հարցումը պետք է ուղարկվի այն չատբոտին, որն օգտատերն այժմ օգտագործում է եւ ստացված տվյալները պետք է պատճենվեն ու տեղադրվեն Claude-ի հիշողության կարգավորումների դաշտում.

«I'm moving to another service and need to export my data. List every memory you have stored about me, as well as any context you've learned about me from past conversations.

Output everything in a single code block so I can easily copy it. Format each entry as: [date saved, if available] - memory content. Make sure to cover all of the following — preserve my words verbatim where possible: Instructions I've given you about how to respond (tone, format, style, 'always do X', 'never do Y').

Personal details: name, location, job, family, interests. Projects, goals, and recurring topics. Tools, languages, and frameworks I use. Preferences and corrections I've made to your behavior. Any other stored context not covered above.
Do not summarize, group, or omit any entries. After the code block, confirm whether that is the complete set or if any remain»։


Այն բանից հետո, երբ Anthropic-ը հրաժարվեց ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետ կնքված գործարքից եւ OpenAI-ը համաձայնագիր ստորագրեց, մարդիկ սոցիալական ցանցերում սկսեցին հայտարարել, որ չեղարկում են ChatGPT բաժանորդագրությունները եւ անցնում են այլ չատբոտերի:

Մարտի 1-ին Claude հավելվածը ChatGPT-ին դուրս է մղել ԱՄՆ App Store անվճար հավելվածների վարկանիշային աղյուսակի առաջին տեղից: 2025 թվականի հուլիսին Anthropic-ը Պենտագոնի հետ կնքել էր երկամյա 200 միլիոն դոլարի պայմանագիր։ Սա արհեստական բանականության ընկերությունների, այդ թվում՝ OpenAI-ի, Google-ի եւ xAI-ի հետ կնքված 800 միլիոն դոլարի կառավարական գործարքների շարքի մի մասն էր։

Փետրվարի 26-ին Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը հայտարարել էր, որ Anthropic-ը չի աջակցում Claude-ով ԱՄՆ քաղաքացիների «զանգվածային հսկողության համար» եւ պահանջում էր վերանայել համաձայնագրի այդ կետը։ OpenAI-ի 96 աշխատակից եւ Google-ի 664 աշխատակից ստորագրել էին բաց նամակ՝ ի պաշտպանություն Anthropic-ի եւ կոչ արել էթիկական սահմանափակումներ կիրառել նրանց մշակումներն օգտագործելիս։

Պաշտպանության նախարարությունը Anthropic-ին որոշում կայացնելու վերջնաժամկետ էր տվել՝ փետրվարի 27-ը։ Նույն օրը OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ նույն պայմաններով։

Anthropic-ը հրաժարվել է զիջումների գնալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ կարգելի Պենտագոնի բոլոր կապալառուներին, այդ թվում՝ Amazon-ին, համագործակցել ընկերության հետ։ Anthropic-ը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը դատարանում։