Adobe-ի գործադիր տնօրեն Շանտանու Նարայենը կհրաժարվի գործադիր տնօրենի պաշտոնից 18 տարի աշխատելուց հետո։
CNBC-ի տվյալներով՝ Նարայենը կշարունակի պաշտոնավարել մինչեւ իրավահաջորդի գտնվելը, չնայած ներկայում հայտնի չէ, թե ով կլինի նա։ Որոնումը կտեւի առնվազն մի քանի ամիս։ Ընկերությունը նշել է, որ Նարայենը կմնա տնօրենների խորհրդի նախագահ։
Նարայենը Adobe-ում է 1998 թվականից եւ դարձել է գործադիր տնօրեն 2007 թվականին։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը ծրագրային լիցենզիաների վաճառքից անցում կատարեց Creative Cloud բաժանորդագրության համակարգի։
Աշխատակիցներին ուղղված իր ուղերձում Նարայենը ամփոփել է իր պաշտոնավարումը, որի ընթացքում Adobe-ի աշխատուժը 3000-ից աճել է մինչեւ ավելի քան 30,000 աշխատակից, իսկ եկամուտը 1 միլիարդ դոլարից աճել է մինչեւ ավելի քան 25 միլիարդ դոլար։
Նա նաեւ նշել է, որ հիմա այն դարաշրջանն է, երբ արհեստական բանականությունը, նոր աշխատանքային հոսքերը եւ ինքնարտահայտման եղանակները մեծ դեր կխաղան։ Նրա պաշտոնավարման ընթացքում Adobe-ի բաժնետոմսերը նույնպես աճել են մոտ վեց անգամ։