Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքները։
Հաքաթոնին մասնակցել են Երեւանը եւ Հայաստանի մարզերը ներկայացնող 36 թիմի 123 մասնակից, որոնք իրենց պատրաստած ռոբոտները ներկայացրել են գնահատման հանձնաժողովին։ Մրցույթի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերը։
1-ին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հատուկ թիմը»՝ ստանալով 1.5 մլն դրամ պարգեւ։ 2-րդ մրցանակը շնորհվել է Երեւանի «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի թիմին՝ 1 մլն դրամ։ 3-րդ մրցանակին արժանացել է Իջեւանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500,000 դրամ։
«Ռոբոտների հաքաթոն»-ը նպատակ ունի միավորելու երիտասարդ տաղանդներին՝ խթանելով համագործակցությունը եւ ստեղծելով նորարարական գաղափարների իրականացման հնարավորություններ։