Այսօր թվային ծառայությունները դարձել են տան առօրյայի անբաժանելի մասը՝ ստեղծելով հարմարավետ եւ նոր հնարավորություններով միջավայր։ 

Այս համատեքստում Ucom-ը ներկայացնում է Unity  փաթեթները, որոնք միավորում են տան ինտերնետը, հեռուստատեսությունն ու շարժական կապը` մեկ միասնական առաջարկում։

Unity փաթեթների հիմքում պարզությունն է․  մեկ հաշիվ, ծառայությունների միասնական կառավարում, արդյունքում՝ մինչեւ 50 տոկոս խնայողություն։ Այս ամբողջական մոտեցումը հիմնված է նաեւ Ucom-ի ֆիքսված ցանցի որակի վրա, որը Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է Հայաստանում լավագույնը՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով՝ ապահովելով բարձր արագություն եւ հուսալի կապ։

«Այսօր բաժանորդները գնահատում են ոչ միայն նորագույն տեխնոլոգիաները, այլեւ դրանց օգտագործման պարզությունն ու մատչելիությունը։ Unity փաթեթներով մենք նվազեցնում ենք ծառայությունների կառավարման բարդությունը եւ առաջարկում մեկ ամբողջական լուծում՝ հիմնված Ucom-ի՝ Հայաստանում Ookla-ի տվյալներով լավագույնը ճանաչված ֆիքսված ցանցի հնարավորությունների վրա», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բաժանորդները կարող են ընտրել տարբեր արագությունների ինտերնետ, հեռուստատեսային փաթեթներ եւ շարժական կապ՝ մեկ միասնական առաջարկի շրջանակում։ Երեւանում գործում են Unity 8000, 10900, 12500, 16000 եւ 20000 փաթեթները, իսկ մարզերում՝ Unity 5000 եւ  զեղչված 9000 փաթեթները՝ միավորելով տան ինտերնետը, Uplay հարթակի բազմաժանր բովանդակությունը, շարժական անսահմանափակ ինտերնետը եւ, որոշ պայմանների դեպքում, նաեւ Super SIM քարտերը։

Ucom-ը ներկայումս գարնանային հատուկ առաջարկ ունի Unity փաթեթների համար․ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ, տարեկան պարտավորությամբ Unity ցանկացած սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կարող են 2 ամիս առաջարկից օգտվել 50% զեղչով (բացառություն է կազմում Unity 5000 մարզային սակագնային պլանը)։ 

Unity փաթեթների միջոցով բաժանորդները կարող են ունենալ կայուն կապ, բազմազան բովանդակություն եւ հաղորդակցության հարմարավետություն մեկ հարթակում՝ միանալով Հայաստանում №1 օպերատորին։

Մանրամասներն այստեղ։