13:06 | 05.05.26 | Նորություններ | 240

OpenAI-ը ներգրավել է $4 մլրդ` AI գործակալների ներդրման ծառայության համար

OpenAI-ը ներգրավել է $4 մլրդ՝ AI-գործակալների ներդրման համար նախատեսված b2b ծառայության գործարկման համար, գրում է Bloomberg-ը:

Ստեղծված համատեղ ձեռնարկությունը գնահատվել է $10 մլրդ։ Համատեղ ձեռնարկությունում՝ The Deployment Company-ում, ներդրում են կատարել 19 ներդրող, այդ թվում՝ TPG, Brookfield Asset Management, Advent International եւ Bain Capital, հայտնել է Bloomberg-ի աղբյուրը։ Այլ գործընկերների թվում են SoftBank Group-ը, ինչպես նաեւ մի քանի խորհրդատվական ընկերություններ։ Վերահսկիչ բաժնեմասը պատկանում է OpenAI-ին։

Ձեռնարկությունը կօգնի կորպորատիվ հաճախորդներին ներդնել AI գործակալներ եւ այլ բիզնես լուծումներ՝ հիմնված OpenAI-ի տեխնոլոգիաների վրա։ Աղբյուրի խոսքերով՝ The Deployment Company-ն գնահատվել է $10 մլրդ։

Այն մասին, որ OpenAI-ը բանակցություններ է վարում մասնավոր կապիտալի հիմնադրամների հետ՝ կորպորատիվ արտադրանքների համար համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ, հայտնել էին Bloomberg-ը եւ Reuters-ը 2026 թվականի մարտին։

Մարտի 22-ին Financial Times-ը գրել էր, որ OpenAI-ը փորձում է հասնել Anthropic-ին, որը վերահսկում է կորպորատիվ AI լուծումների շուկայի մեծ մասը։ Դրա համար նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 4500-ից մինչեւ 8000՝ մինչեւ 2026 թվականի վերջը։ OpenAI-ում ակնկալում են, որ այդ ժամանակ եկամուտների մոտ 50%-ը կգա բիզնես հաճախորդներից, այժմ դա մոտ 40% է։

2026 թվականի ապրիլի սկզբին OpenAI-ը փակել է $122 մլրդ ներդրումային փուլ՝ $852 մլրդ գնահատմամբ։ Anthropic-ը 2026 թվականի փետրվարին վերջին փուլում ներգրավել է $30 մլրդ՝ $380 մլրդ գնահատմամբ։