Ucom-ը ապրիլի 15-ից հունիսի 30-ը Unity բոլոր սակագնային պլաններում 100 Մբ/վ-ով առանց հավելյալ վճարի բարձրացրել է տան ինտերնետի արագությունը՝ հնարավորություն տալով բաժանորդներին իրական օգտագործման պայմաններում լիարժեք զգալու Հայաստանի լավագույն ֆիքսված ցանցի առավելությունները։
Արագության բարձրացումը հասանելի է ինչպես Unity ընթացիկ բաժանորդների, այնպես էլ նոր միացողների համար եւ գործելու է մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը։
«Ucom-ում մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ծառայություններն առաջնորդվելով մեկ պարզ սկզբունքով՝ բարելավել մեր բաժանորդների փորձառությունը եւ տալ առավելագույն արժեք։ Մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները՝ երկրի ամբողջ տարածքում հնարավորություն ունենան բացահայտելու Հայաստանի լավագույն ֆիքսված ցանցի որակը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ավելի բարձր արագությունը բաժանորդներին հնարավորություն կտա հարմարավետ օգտվել թվային ծառայություններից՝ սկսած առցանց աշխատանքի եւ ուսուցման գործիքներից մինչեւ ժամանցային հարթակներ՝ ապահովելով կայուն եւ անխափան փորձառություն։
Ucom-ը շարունակաբար զարգացնում է իր կոնվերգենտ ծառայությունները՝ ստեղծելով մեկ միասնական էկոհամակարգ, որտեղ արագությունն ու կայունությունը հիմք են հանդիսանում ամբողջական թվային փորձառության համար։
Նշենք, որ 2026 թվականի հունիսի 30-ից հետո ինտերնետի արագությունը կվերադառնա գործող սակագնային պլաններով սահմանված սկզբնական մակարդակներին։