AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF կենտրոնը մեկնարկում է «Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար» դասընթացը (60+)։

Կենտրոնը հունիսի 1- 26-ը հրավիրում է ավագ սերնդի ներկայացուցիչներին մասնակցելու այս դասընթացին, որի ընթացքում նրանք կսովորեն․
 
•    ինքնուրույն եւ վստահ կողմնորոշվել թվային միջավայրում, 
•    անվտանգ օգտվել առցանց ծառայություններից, 
•    պահպանել կիբեռանվտանգության հիմնական կանոնները եւ պաշտպանել անձնական տվյալները, 
•    արդյունավետ կազմակերպել թվային առօրյան։

Դասընթացի հիմնական մասը կանցկացվի սմարթֆոնների կիրառմամբ, որպեսզի մասնակիցները կարողանան անմիջապես կիրառել ձեռք բերած հմտությունները իրենց առօրյայում։ Մասնակցությունն անվճար է։ 

Գրանցման եւ այլ մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։  

Ծրագիրն իրականացվում է Internet Society Armenia Chapter-ի նախաձեռնությամբ՝ Internet Society Foundation-ի ֆինանսական աջակցությամբ։