16:54 | 11.05.26 | Նորություններ | 235

OVIO-ն գործարկել է oviocloud.am ամպային ծառայությունների կառավարման հարթակը

OVIO-ն հայտարարել է OVIO Cloud հարթակի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս առցանց գնել, ակտիվացնել եւ կարգավորել ամպային ծառայությունները րոպեների ընթացքում։

Նոր հարթակը նախատեսված է թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական անձ հաճախորդների համար եւ զգալիորեն պարզեցնում է ՏՏ ենթակառուցվածքի գործարկման եւ կառավարման գործընթացը։

Oviocloud.am հարթակի միջոցով օգտատերերը կարող են առանց երկար ընթացակարգերի ընտրել անհրաժեշտ ամպային լուծումները եւ անմիջապես սկսել դրանց օգտագործումը՝ ապահովելով բիզնեսի թվային ենթակառուցվածքի արագ մեկնարկ։

Հարթակն ապահովում է ենթակառուցվածքի ճկուն եւ լիարժեք կառավարում․ հաճախորդները կարող են ինքնուրույն ավելացնել կամ նվազեցնել ռեսուրսները, փոխել կարգավորումները եւ մասշտաբավորել իրենց ամպային միջավայրը՝ այն  համապատասխանեցնելով բիզնեսի փոփոխվող պահանջներին։

OVIO Cloud հարթակի միջոցով օգտատերերը կարող են հեշտությամբ համեմատել հասանելի ամպային լուծումներն ու սակագները եւ ընտրել իրենց համար առավել համապատասխան կոնֆիգուրացիան։

«Oviocloud.am-ը անվտանգ եւ ապահով հարթակ է, որը նպատակ ունի դարձնել ամպային ենթակառուցվածքը նույնքան հասանելի եւ հեշտ կառավարվող, որքան ցանկացած այլ առցանց ծառայություն։ Մենք վստահ ենք, որ մեր նոր հարթակի միջոցով բիզնեսը եւ ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան արագ կյանքի կոչել նոր նախագծերը, ավելի ճկուն կառավարել իրենց տեխնոլոգիական ռեսուրսները եւ կենտրոնանալ բիզնեսի հիմնական գործունեության վրա: Չափազանց կարեւոր է նաեւ այն, որ բոլոր տվյալները պահպանվում են ՀՀ տարածքում, ինչը երաշխավորում է տվյալների հուսալի եւ վերահսկելի պահպանում»,- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

OVIO Cloud հարթակով ծառայությունների դիմաց կարելի է վճարել միջազգային տարբեր վճարային համակարգերով, այդ թվում Visa, Master, MIR համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս հարթակից օգտվել նաեւ արտասահմանյան հաճախորդներին:

Նոր հարթակն ապահովում է 24/7 հասանելիություն OVIO-ի տվյալների կենտրոնում տեղակայված ամպային ենթակառուցվածքին՝ ապահովելով բարձր մակարդակի կայունություն, անվտանգություն եւ ծառայությունների հասանելիություն։ 

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը միակն է Հայաստանում, որ կառուցված է ենթաակառուցվածքի հուսալիության TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտով։ 

Կենտրոնն ունի ISO 27001, 27017, 27018, PCI DSS միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանություն, ինչը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարում, ամպային համակարգերի պաշտպանություն, տվյալների գաղտնիություն եւ բանկային տեղեկատվության պաշտպանություն։