Հունիսի 24-ին տեղի կունենա Startup Grind Yerevan-ի Speed Networking Vol. 4-ը։
Արագընթաց նեթվորքինգ միջոցառումը կմիավորի հիմնադիրներին, ներդրողներին, մենտորներին եւ էկոհամակարգի ներկայացուցիչներին անհատական զրույցների շուրջ։
Speed Networking Vol. 4-ը հնարավորություն կտա հանդիպել պոտենցիալ համահիմնադիրների, ներդրողների եւ գործընկերների հետ, ստանալ արձագանքներ ձեր ստարտափի կամ գաղափարների վերաբերյալ, ընդլայնել ձեր գործարար ցանցը, ինչպես նաեւ հայտնաբերել անսպասելի հնարավորություններ եւ համագործակցություններ։
Կազմակերպիչները կօգտագործեն ձեր գրանցման պրոֆիլը՝ ձեզ համապատասխան մասնակիցների հետ հանդիպում կազմակերպելու համար։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար գրանցվել հնարավոր է այստեղ։