12:13 | 12.06.26 | Նորություններ | 112
Team Telecom Armenia-ն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին։
Մրցանակը շնորհվել է ընկերության ցուցակված բաժնետոմսերով 2025 թվականի ընթացքում իրականացված գործարքների ծավալի հիման վրա։
Պարգեւատրումը վկայում է Team-ի նկատմամբ ներդրողների բարձր վստահության, ինչպես նաեւ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ընկերության կարեւոր դերակատարության մասին։ Բաժնետոմսերի ակտիվ շրջանառությունը շուկայում արտացոլում է ներդրողների հետաքրքրությունն ընկերության երկարաժամկետ զարգացման ռազմավարության, ֆինանսական կայունության եւ աճի հեռանկարների նկատմամբ։
«Այս մրցանակն արտացոլում է Team Telecom Armenia-ի նկատմամբ ներդրողների վստահությունը եւ հաստատում, որ ընկերության կողմից իրականացվող ռազմավարական նախաձեռնություններն ու ներդրումային ծրագրերը դրական արձագանքի են արժանանում կապիտալի շուկայում։ Մենք շարունակելու ենք աշխատել թափանցիկ, հաշվետու եւ կայուն բիզնես մոդելի զարգացման ուղղությամբ՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի, հաճախորդների եւ Հայաստանի տնտեսության համար»,- նշել է Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը:
Team Telecom Armenia-ն շարունակում է հետեւողականորեն զարգացնել կորպորատիվ կառավարման եւ թափանցիկության լավագույն պրակտիկաները՝ ապահովելով բաժնետերերի եւ ներդրողների համար բաց ու կանխատեսելի գործարար միջավայր։
Team Telecom Armenia-ն տեղաբաշխել էր 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, եւ շուրջ 1000 ներդրող դարձել էր ընկերության բաժնետեր։ Team-ի բաժնետոմսերը շարունակում են լինել ազատ շրջանառության մեջ, եւ շուկայի մասնակիցները կարող են գնել կամ վաճառել դրանք: