Հունիսի 26-ին ISTC կենտրոնում, երկար դադարից հետո, կանցկացվի Qloong ստարտափների փիչինգ միջոցառումը։

Qloong-ի ընթացքում ստարտափները փիչ (pitch) են անում եւ ստանում ուղիղ ու անկեղծ արձագանքներ: Բեմում ստարտափները փիչ են անելու փորձառու ձեռնարկատերերի, ներդրողների եւ փորձագետների առջեւ։ 

Միջոցառման գործընկերներն են Plug and Play Armenia-ն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, BANA Angels-ը եւ Թին գինիները:

Ստարտափների հայտերն ընդունվում են այստեղ։ Կընտրվի միայն 3 ստարտափ: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 18-ն է: Մասնակցության տոմսերը հնարավոր է ձեռք բերել այստեղ։