13:08 | 16.06.26 | Նորություններ | 181

SpaceX-ի պատմության մեջ ամենախոշոր IPO-ն հասել է 85.7 միլիարդ դոլարի

SpaceX-ը հայտարարել է իր IPO-ի ավարտի մասին՝ առաջարկելով ավելի քան 638.88 միլիոն A դասի բաժնետոմս, այդ թվում՝ լրացուցիչ 83.3 միլիոն բաժնետոմս՝ ներդրումային երաշխավորների կողմից թողարկված: 

Ընկերության հավաքագրված ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 85.7 միլիարդ դոլար:

Ընկերությունը Nasdaq Global Select Market-ում եւ Nasdaq Texas-ում ցուցակագրել է 555.6 միլիոն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսի համար 135 դոլար գնով, 2026 թվականի հունիսի 11-ին հավաքագրելով 75 միլիարդ դոլար:

Իլոն Մասկի տիեզերական եւ արհեստական բանականության ընկերությունը սկզբում ներգրավել էր 75 միլիարդ դոլար, ինչն արդեն իսկ բավարար էր այն պատմության մեջ ամենախոշոր IPO-ներից մեկը դարձնելու համար։

SpaceX-ը հայտարարել է, որ ներգրավված միջոցները նախատեսում է օգտագործել տարբեր նպատակներով։ Ընկերությունը մտադիր է մարել շուրջ 20 միլիարդ դոլարի պարտք, որը կապված է X-ի (նախկին Twitter) եւ Մասկի արհեստական բանականության ընկերության՝ xAI-ի նախկին վարկերի հետ, որոնք IPO-ից առաջ միավորվել էին SpaceX-ի կազմում։

Միջոցները կուղղվեն նաեւ SpaceX-ի AI հաշվարկային ենթակառուցվածքի ընդլայնմանը, արձակման ենթակառուցվածքների զարգացմանը եւ Starlink-ի կատարելագործմանը։

SpaceX-ի բաժնետոմսերը ուրբաթ օրը սկսեցին վաճառվել Nasdaq բորսայում։ Օրվա ավարտին ընկերության գնահատականը գերազանցել էր 2 տրիլիոն դոլարը, իսկ Իլոն Մասկը դարձել աշխարհի առաջին տրիլիոնատերը։ Երկուշաբթի բաժնետոմսերի գինը շարունակել է աճել, ինչի շնորհիվ SpaceX-ի գնահատականը գերազանցել է նաեւ TSMC չիպարտադրող ընկերության գնահատականը։