11:30 | 17.06.26 | Նորություններ | 217

Ֆրանսիական «Թալես» եւ հայկական «ԲուՏեխ» ընկերությունները կհամագործակցեն

Ֆրանսիական «Թալես» եւ հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջեւ ռազմավարական գործընկերություն է կնքվել։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարեւոր ազդակ է։

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական եւ պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարեւոր ազդակ է․ հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու եւ միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում։ 

Կարեւոր է ընդգծել, որ այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երեւանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։ «Թալես» - «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական եւ տեխնոլոգիական համագործակցությունը, եւ կամրապնդի մեր երկրների միջեւ ռազմավարական փոխգործակցությունը»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։