BANA Angels-ը հայտարարել է Rozvelt ընկերությունում ներդում կատարելու մասին, որը մասնագիտացած է պրեմիում դասի որսորդական սարքավորումների տեխնիկական նախագծման եւ արդյունաբերական մշակման մեջ։
Այն հիմնադրվել է ձեռնարկատերերի կողմից, որոնք ունեն առողջապահության, գիտահետազոտական գործունեության, արտադրանքի մշակման եւ տեխնոլոգիաների ոլորտներում փորձ։
Ընկերությունը մշակում է հատուկ նշանակության սարքավորումներ, որոնք նպատակ ունեն լուծել այն խնդիրը, որը երկար տարիներ համարվել է անխուսափելի որսի եւ վայրի բնության պայմաններում։
Գործնական փորձը համադրելով գիտական հիմքի հետ՝ Rozvelt-ի թիմը ստեղծում է նոր արտադրանք, որը կարող է վերափոխել մոտ տարածությունից որսի եւ վայրի բնության դիտարկման արդյունավետության չափանիշները։
Ներդրումն իրականացվել է BANA Angels-ի սինդիկատի միջոցով։