12:29 | 01.07.26 | Նորություններ | 188
Այս ամառ Ucom-ը ռոումինգը դարձնում է ավելի հարմար եւ հասանելի ճանապարհորդողների համար։
Թարմացված uTravel առաջարկն այժմ ներառում է ավելի մեծ ինտերնետային փաթեթներ՝ մատչելի գներով. բաժանորդներն արդեն կարող են ընտրել նոր «uTravel 4 ԳԲ», «uTravel 6 ԳԲ» եւ «uTravel 9 ԳԲ» փաթեթները եւ անհոգ վայելել իրենց ճանապարհորդությունը։
Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Թունիսում եւ ամառային հանգստի համար հաճախ ընտրվող այլ ուղղություններում Ucom-ի բաժանորդները կարող են ակտիվացնել 4 ԳԲ, 6 ԳԲ կամ 9 ԳԲ ինտերնետ փաթեթ՝ վճարելով համապատասխանաբար 4500, 6500 եւ 9500 դրամ։
«uTravel 4 ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#, «uTravel 6 ԳԲ»-ի համար՝ *121*33#, իսկ «uTravel 9 ԳԲ»-ի համար՝ *121*34#։
«Ճանապարհորդության ժամանակ մարդիկ ուզում են կապի մեջ մնալ առանց բարդ հաշվարկների եւ անսպասելի ծախսերի։ Հենց այդ տրամաբանությամբ ենք ձեւավորում մեր ռոումինգ առաջարկները՝ ավելացնելով ինտերնետի ծավալը, պահպանելով հասանելի գինը եւ ընդլայնելով ծառայությունների աշխարհագրությունը։ Մեզ համար կարեւոր է, որ Ucom-ի բաժանորդը արտերկրում նույնպես ստանա հարմար եւ որակյալ թվային փորձառություն»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հայաստանից դուրս բաժանորդների համար կապի հասանելիությունն առավել հարմար դարձնելու նպատակով Ucom-ը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ գործընկերների ցանցը։ Այս պահին Ucom-ի ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 319 օպերատորների ցանցերում։ Ժամանակակից գերարագ 5G կապն արդեն հասանելի է աշխարհի բոլոր մայրցամաքներում․ Ucom-ի բաժանորդները կարող են 5G ռոումինգից օգտվել 55 երկրի 87 օպերատորների ցանցերում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում եւ այլ երկրներում։
Ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչեւ Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի միջոցով կամ հավաքելով *121#։