Weave Robotics ստարտափը ներկայացրել է իր «տնային տնտեսության ռոբոտը»՝ Isaac 1-ը։ Նրա մասնակցությամբ տեսանյութն արդեն 10 միլիոն դիտում է հավաքել X-ում։
Ընկերության տվյալներով՝ ռոբոտը կարող է գտնել կեղտոտ հագուստը եւ տանել լվացքի, ինչպես նաեւ տեսակավորել եւ ծալել սպիտակեղենը, ուղղել բարձերը, հավաքել մահճակալները եւ վերադարձնել հագուստն իր տեղը։
Այն արժե 7,999 դոլար։ Ռոբոտի առաջին տարբերակը՝ Isaac 0-ը, նույն գինն ուներ. այժմ այն արժե 3,999 դոլար։
Today, we’re launching our home robot Isaac 1.
— Weave Robotics (@weaverobotics) July 1, 2026
Isaac 1 deliveries will begin this fall.
Order yours below. pic.twitter.com/tMlpdOHwgf
Ռոբոտը նաեւ հասանելի է ամսական 449 դոլար բաժանորդագրությամբ։ Այն կարելի է կառավարել հատուկ հավելվածի միջոցով։
Մարտկոցի աշխատանքի տեւողությունն ութ ժամ է։ Ռոբոտը լիովին լիցքավորվում է երկու ժամում: Այն հասանելի է մի քանի գույնով՝ մուգ կանաչ, մոխրագույն, կապույտ, դարչնագույն եւ մանուշակագույն։
Մատակարարումները կսկսվեն 2026 թվականի աշնանը, սկզբում Կալիֆոռնիայում: Սկսած 2027 թվականից՝ ռոբոտները կմատակարարվեն ԱՄՆ այլ նահանգներ: Միջազգային առաքման ժամկետը հայտնի չէ: