15:59 | 06.07.26 | Նորություններ | 565

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է մրցույթ ՏՏ գիտելիքներով զորակոչիկների համար

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է մրցույթ։

2026 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության եւ գիտական դասակներում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետեւյալ մասնագիտացումներից մեկով՝

•    ռոբոտատեխնիկա,
•    մեքենայական ուսուցում,
•    տվյալների ճարտարագիտություն,
•    տվյալների վերլուծություն եւ վիճակագրություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին եւ գրանցվել 1991.mil.am կայքում մինչեւ հուլիսի 9-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլեկտրոնային փոստ՝ ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28: