Samsung-ը հուլիսի 22-ին կանցկացնի իր Galaxy Unpacked միջոցառումը, որի ընթացքում կներկայացնի իր ծալովի սմարթֆոնների եւ խելացի ժամացույցների հաջորդ սերունդը։
Միջոցառումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին։
Samsung-ի միջոցառումը կանցկացվի Լոնդոնում։ Ընկերությունը կներկայացնի մի քանի սարքեր․երեք ծալովի հեռախոս՝ Galaxy Z Fold 8-ը երկու ձեւաչափով եւ Galaxy Z Flip 8-ը, ինչպես նաեւ կրելի սարքեր, խելացի ժամացույցներ եւ անլար ականջակալներ։
Samsung-ը նպատակ ունի միջոցառումն անցկացնել Apple-ից առաջ, որը նախատեսում է ներկայացնել իր առաջին ծալովի սմարթֆոնը մինչեւ 2026 թվականի վերջը։