Viva-ն Speedtest Intelligence®-ի՝ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար Ookla®-ի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենաարագ բջջային ցանցը։
Ookla-ի հրապարակած Speedtest Awards™ մրցանակաբաշխության պաշտոնական արդյունքների համաձայն՝ Viva-ն Հայաստանի բջջային կապի օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ Speed Score™-ի 64,59 ցուցանիշով․ ներբեռնման միջին արագությունը կազմել է 101,44 Մբիթ/վ, իսկ վերբեռնման միջին արագությունը՝ 21,99 Մբիթ/վ։ Արդյունքները հրապարակված են Ookla-ի կայքում։
Մրցանակը հիմնված է Speedtest Intelligence® հարթակի տվյալների վրա, որոնք ձեւավորվել են ըստ մրցանակաբաշխության ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օգտատերերի նախաձեռնությամբ իրականացված` բջջային ցանցի ավելի քան 147 648 թեստի արդյունքների։ Ookla-ի Speedtest® ծառայությունը վերլուծում է Speedtest.net կայքի եւ Speedtest բջջային հավելվածների միջոցով իրականացվող միլիոնավոր օգտատերերի նախաձեռնած թեստերը՝ ամբողջ աշխարհում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների եւ բջջային ցանցերի աշխատանքը գնահատելու նպատակով։
«Viva-ին 2026 թվականի առաջին կիսամյակի համար Հայաստանի ամենաարագ բջջային ցանց ճանաչելու եւ Speedtest մրցանակը շնորհելու միջոցով ընդգծվում է ընկերության անսասան հանձնառությունը՝ ապահովելու ամենաբարձր մակարդակի բջջային կապի ծառայություններ: Այս ճանաչումը հիմնված է Speedtest-ի միջոցով օգտատերերի նախաձեռնած թեստերի համապարփակ վերլուծության վրա եւ արտացոլում է ցանցի իրական աշխատանքային ցուցանիշները։ Viva-ն ցուցաբերել է պատրաստակամություն ներդրումներ կատարելու իր ցանցի զարգացման մեջ եւ կենտրոնանալու գործառնական գերազանցության վրա, ինչը վճռորոշ նշանակություն ունի օգտատերերի փորձառության բարելավման եւ Հայաստանում թվային առաջընթացի խթանման համար»,- նշել է Ookla-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը:
«Այս ճանաչումը մեր երկարամյա հանձնառության արտացոլումն է՝ զարգացնելու այնպիսի ցանց, որը մեր բաժանորդներին կապահովի հնարավոր լավագույն փորձառությամբ։ Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել հաջորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներում, ընդլայնել ծածկույթը եւ մեծացնել ցանցի թողունակությունը, որպեսզի անհատները, բիզնեսները եւ պետական կառույցները, գտնվելու վայրից անկախ` օգտվեն հուսալի եւ բարձր արագությամբ կապից։ Այս ճանաչումը մեր թիմի նվիրված աշխատանքի գնահատականն է եւ վերահաստատում է մեր հանձնառությունը՝ ապահովելու հուսալի եւ բարձրորակ ցանց, որը նպաստում է Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։ Հայաստանում միակ 5G+ ցանցի գործարկումը նոր կարեւոր հանգրվան է երկրի թվային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին եւ ամուր հիմք է ստեղծում Հայաստանի թվային տնտեսության հետագա զարգացման համար»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Viva-ն շարունակաբար եղել է Հայաստանում բջջային կապի նորագույն տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկ։ Ընկերությունն առաջինն է Հայաստանում գործարկել կոմերցիոն 3G/UMTS/HSPA ցանցը 2009 թվականի ապրիլի 17-ին, 4G/LTE ցանցը՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, 5G ցանցը՝ 2023 թվականի ապրիլի 6-ին, եւ 5G+ ցանցը՝ 2026 թվականի հուլիսի 14-ին՝ էլ ավելի ամրապնդելով իր առաջատար դիրքը հաջորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիաների ոլորտում։