16:43 | 23.07.26 | Նորություններ | 245

Google-ն ավելացրել է վիդեո սելֆիի միջոցով հաշիվ մուտք գործելու ֆունկցիա

Google-ն ավելացրել է վիդեո սելֆիի միջոցով հաշիվ մուտք գործելու ֆունկցիա, որն օգտատերերը կարող են օգտագործել եթե մոռացել է գաղտնաբառը։

Գործառույթը միացնելու համար օգտատերերը պետք է կարճ տեսանյութ նկարահանեն՝ հետեւելով հրահանգներին եւ գլուխը տարբեր ուղղություններով շարժելով, ըստ Google-ի հայտարարության։ Այն պահանջում է հանել ակնոցը եւ դիմակը եւ կադրում այլ մարդիկ չպետք է լինեն։

Պահպանված տեսանյութը կհամեմատվի այն տեսագրության հետ, որը օգտատերը կատարել է իր հաշիվ մուտք գործելու փորձի ժամանակ։ Google-ը կրկին կխնդրի օգտատիրոջը շարժել գլուխը՝ հաստատելու համար, որ տեսախցիկի առջեւ գտնվող անձն իրական օգտատերն է, այլ ոչ թե լուսանկար կամ deep fake։

Ընկերությունը պնդում է, որ սկզբնական տեսագրությունը կպահվի կոդավորված եւ կօգտագործվի միայն իր հաշիվ մուտք գործելու համար։ Օգտատերը կարող է այն ջնջել ցանկացած պահի։

Google-ն ընդգծում է, որ նոր գործառույթը նախատեսված չէ տարիքի ստուգման համար. վիդեո սելֆիով մուտք գործելը հնարավոր չի լինի, եթե համակարգը որոշի, որ օգտատերը անչափահաս է։

2026 թվականի հունիսին Google-ն սկսել է փորձարկել captcha-ի նոր տեսակ, որը պահանջում է, որ օգտատերը թույլատրի մուտք գործել տեսախցիկ եւ կատարի որոշակի ձեռքի ժեստ։