08:59 | 29.07.26 | Նորություններ | 465

Երկրորդ փուլի ավարտին «ԱԲ գործարանում» ներդրումները կհասնեն $ 5 միլիարդի

Firebird AI ընկերության Հրազդանում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոնում ներդրումների ծավալը կազմում է $ 500 միլիոն (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ $ 5 միլիարդի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։

Այդ մասին ասվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության մեջ, որը պատմում է նախարար Մխիթար Հայրապետյանի Firebird AI ընկերություն կատարած այցի մասին:

«ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները», - ասված է հաղորդագրության մեջ: