11:24 | 03.08.26 | Նորություններ | 140

Օգոստոսի 8-9-ը Երեւանում կանցկացվի Hack Armenia AI հաքաթոնը

Օգոստոսի 8-9-ը Երեւանում կանցկացվի «Hack Armenia» 24-ժամյա AI հաքաթոնը։ 

Մասնակիցները, կիրառելով մեծ լեզվային մոդելներ (LLM), կմշակեն իրական խնդիրներ լուծող գործիքներ։ Մասնակիցները 3-4 հոգանոց թիմերով կստեղծեն աշխատող նախատիպեր (prototype), կներկայացնեն գնահատման մեթոդաբանությունը եւ իրենց լուծումները կներկայացնեն փորձագիտական ժյուրիի գնահատականին:

Հաքաթոնի խորագիրն է՝ «Գնահատել։ Տրամաբանել։ Ընդհանրացնել»։ Նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանի համար հանրային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին (քաղաքաշինություն, առողջապահություն, կրթություն, անվտանգություն, ֆինանսներ, էներգետիկա եւ այլն)։ Մասնակիցները կարող են ընտրել առաջարկվող թեմաներից կամ առաջարկել սեփական գաղափարներ։

Հաքաթոնի ընթացքում թիմերը կստանան փորձառու տեխնիկական մենտորների խորհրդատվությունը՝ LLM-ների, մոդելների գնահատման, տվյալների, ճարտարագիտական լուծումների եւ նախատիպի մշակման հարցերում։ 

«Hack Armenia»-ի նպատակն է համախմբել Հայաստանի AI համայնքի տաղանդավոր մասնագետներին եւ խորը տեխնիկական գիտելիքները վերածել իրական, չափելի ու կիրառելի լուծումների։

Հաքաթոնը կազմակերպում են «Armenia LLM Summer School»-ը, «AI9 Startup Campus»-ը եւ «YerevaNN»-ը։