14:49 | 04.08.26 | Նորություններ | 109

Վարչապետը ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադեւոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադեւոսյանին։
 
«Վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետեւ մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք նորագույն տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե, մեծ աշխատանք է արված, Հայաստանում արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի»,– ասել է վարչապետը։ 
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ համահունչ քայլելը Կառավարության կարեւորագույն խնդիրներից մեկն է։ 

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար եւ համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադեւոսյանը նախարարի պաշտոնում հաջողելու է՝ հաշվի առնելով  գիտելիքներն ու փորձը, եւ հայտնել իր աջակցությունն այդ գործում։ 
 
Իր հերթին, նորանշանակ նախարար Դավիթ Թադեւոսյանը շնորհակալություն է   հայտնել վարչապետին վստահության եւ տրված հնարավորության համար։

«Ես այս պաշտոնը ստանձնում եմ՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ։ Փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը՝  հպարտությամբ եւ լիարժեքկատարված աշխատանքի զգացումով այս պաշտոնը հաջորդ նախարարին թողնելու համար»,– ասել է նախարարը։