11:26 | 21.08.26 | Նորություններ | 100
Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր` ուղղված CyberTech նախագծերի իրականացմանը։
Ծրագրի նպատակն է հզորացնել նորարարների հաջորդ սերնդին՝ հաղթահարելու թվային անվտանգության մարտահրավերները։ Ինկուբացիոն ծրագիրն անհրաժեշտ գործիքների եւ հմտությունների միջոցով կօգնի մասնակիցներին իրենց գաղափարները դարձնել իրականություն։
Մասնակիցները կարող են ստանալ այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ձեր ստարտափը սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմը փորձարկելու, նոր անդամներ գտնելու եւ ձեր գաղափարը հաղթող փիչի վերածելու համար:
Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչեւ ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր գտնելու հնարավորություն:
Գաղափարների մշակման փուլում ոլորտի մենտորների ուղղորդմամբ կհղկվեն գաղափարները, որի համար կընտրվի 40 մասնակից:
12-շաբաթյա պրակտիկ ինկուբացիոն փուլը կօգնի փորձագետների աջակցությամբ զարգացնել CyberTech լուծումները: Այս փուլում 40 մասնակիցներից կընտրվեն 24-ը:
Կարող են դիմել կիբեռանվտանգության թեմայով հետաքրքրվողները, ծրագրավորման կամ կիբեռանվտանգության գիտելիքներ, բիզնես կամ պրոդուկտի կառավարման փորձ ունեցողները։ Հնարավոր է դիմել թիմերով կամ որպես անհատ։
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է, գաղափարների մշակման միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 26-27-ը, իսկ ինկուբացիոն ծրագիրը՝ հոկտեմբերի 5-ից դեկտեմբերի 24-ը։
Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։