Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հոկտեմբերի 3-4-ը կանցկացնի GreenTech Academy Hackathon 2026-ը։
Հաքաթոնը կազմակերպում է Green Tech Academy-ն՝ միավորելով ուսանողների, ինժեներների, ծրագրավորողների, դիզայներների, ձեռներեցների եւ էներգետիկայի ոլորտով հետաքրքրված այլ մասնակիցների՝ իրական խնդիրների համար տեխնոլոգիական լուծումներ մշակելու նպատակով։
Մասնակիցները կարող են ներկայանալ անհատապես կամ 2-4 հոգանոց թիմերով եւ 24 ժամվա ընթացքում իրենց գաղափարը վերածել աշխատող լուծման։
Հաքաթոնի համար նախատեսված է 10 հազար եվրոյի կրթաթոշակային ֆոնդ։ Լավագույն գաղափարները հնարավորություն կունենան անցնելու նաեւ եռամսյա ինկուբացիոն փուլ, որի ընթացքում դրանք կարող են զարգանալ եւ վերածվել իրական ստարտափների։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է։