11:57 | 08.09.26 | Նորություններ | 174

Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում

Արմֆլիքս (Armflix) տեսադարանի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay հարթակում՝ նորացված եւ առավել հարմարավետ ձեւաչափով։ 

Uplay-ի բաժանորդներն՝ իրենց փաթեթների շրջանակում, կարող են դիտել Արմֆլիքսի արտադրության ֆիլմերն ու սերիալները։

Ucom-ի եւ Արմֆլիքսի համագործակցության շրջանակում՝ կողմերը շարունակում են լինել բացառիկ գործընկերներ, եւ Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը հասանելի է միայն Uplay եւ Armflix հարթակներում։ Uplay-ի բաժանորդներին հասանելի են նաեւ բոլոր պրեմիերաները․ նոր սերիալները երկու հարթակներում հրապարակվում են միաժամանակ։ 

«Ucom-ում մենք ձեւավորել ենք այնպիսի միջավայր, որտեղ բաժանորդը մեկ վայրում կարող է  գտնել իրեն հետաքրքրող որակյալ ու պահանջված բովանդակություն։ Արմֆլիքսի ամբողջական տեսադարանի հասանելիությունը կարեւոր է նաեւ հայկական արտադրության ֆիլմերն ու սերիալները ավելի լայն լսարանի ներկայացնելու տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք զարգացնել Uplay-ը՝ ընդլայնելով թե՛ բովանդակության ընտրությունը, թե՛ դիտման հնարավորությունները»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արմֆլիքսի բովանդակությունը ներառված է Uplay-ի համապատասխան փաթեթներում եւ այլեւս հասանելի չէ առանձին բաժանորդագրությամբ կամ մեկանգամյա՝ PPV (Pay-Per-View) գնման տարբերակով։

Armenian VOD փաթեթը նախատեսված է Ucom-ի ֆիքսված կապի (IPTV) բաժանորդների համար։ Ամսական 2 300 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է միայն հայկական բովանդակություն՝ ՀայՖիլմի, Արմենիա TV-ի, Շարմի եւ Արմֆլիքսի հայտնի ֆիլմերը, սերիալներն ու սիթքոմները։

Uplay Premium փաթեթը նախատեսված է  Uplay հավելվածի (OTT) բաժանորդների համար։ Ամսական 3 000 դրամ արժողությամբ փաթեթի շրջանակում հասանելի է Արմֆլիքսի ամբողջական տեսադարանը։ Uplay Premium-ի բաժանորդների համար,  բացի հարթակում առկա ամբողջ հայկական բովանդակությունից, հասանելի են նաեւ արտասահմանյան բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ, ինչպես  նաեւ 100  հեռուստաալիք։ 

Uplay-ից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ucom-ի բաժանորդ: Բավական է ներբեռնել հավելվածը, գրանցվել ցանկացած հեռախոսահամարով, կցել բանկային քարտ եւ ընտրել համապատասխան փաթեթ։