16:55 | 10.09.26 | Նորություններ | 59

Հայաստանը մինչեւ 2031-ը նախատեսում է երեք արբանյակ գործարկել

Փարիզում Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը նախատեսում է ոչ միայն ավելացնել արբանյակների թիվը, այլեւ զարգացնել դրանց կառավարման, տվյալների մշակման եւ վերլուծության սեփական ենթակառուցվածքները։

Նիկոլ Փաշինյանի իր ելույթում նշել է, որ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսվում է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման, մեկը՝ հեռահաղորդակցության համար։

«Մենք նաեւ նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլեւ աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին եւ արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,- նշել է վարչապետը։

Փաշինյանն իր ելույթում առանձնացրել է նաեւ տիեզերական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կապը։ Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանում «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգին եւ NVIDIA-ի հետ համագործակցությամբ ստեղծված Firebird AI գործարկմանը, որն, ըստ վարչապետի, պետք է նպաստի առաջադեմ հաշվարկների եւ AI հնարավորությունների զարգացմանը։

Հայաստանը մտադիր է նաեւ ավելի ակտիվ մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հայ ինժեներներին եւ տեխնոլոգիական ընկերություններին ներգրավելով տիեզերական համակարգերի նախագծման, ճարտարագիտության եւ արտադրության մեջ։