12:38 | 18.09.26 | Նորություններ | 87
HUAWEI CONNECT 2026-ի՝ «Advancing the Agentic World» ֆորումի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) եւ Huawei Technologies-ը ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարության, տաղանդների զարգացման եւ արդյունաբերական վերափոխման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով։
Համագործակցությունը կկենտրոնանա Agentic AI-ի, Physical AI-ի (Ֆիզիկական ԱԲ), բաց արհեստական բանականության մոդելների, AI կառավարման, ամպային տեխնոլոգիաների, խելացի արտադրության, առաջադեմ հաշվարկների եւ արդյունաբերական նորարարության զարգացման վրա՝ միաժամանակ ամրապնդելով կապերը ակադեմիական ոլորտի, ստարտափների, հետազոտական կառույցների, արդյունաբերության եւ համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների միջեւ։
Համագործակցության առանցքային ուղղություններից է Huawei ICT Academy էկոհամակարգի զարգացումը Հայաստանում, որը հնարավորություն կտա ուսանողներին, երիտասարդ մասնագետներին եւ հետազոտողներին ստանալ միջազգային մակարդակի կրթություն, մասնագիտական հավաստագրեր եւ գործնական փորձ՝ արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության եւ այլ առաջատար ոլորտներում։
Գործընկերության շրջանակում նախատեսվում է նաեւ ուսումնասիրել արհեստական բանականությանն ուղղված հետազոտական եւ նորարարական միջավայրի ստեղծման հնարավորությունը, որը կնպաստի զարգացող տեխնոլոգիաների արագ եւ պատասխանատու ներդրմանը։
Ակնկալվում է, որ այս տեխնոլոգիաները կվերափոխեն արտադրության, լոգիստիկայի, ենթակառուցվածքների եւ հանրային ծառայությունների ոլորտները՝ ինքնավար գործառնությունների, կանխատեսող որոշումների կայացման, խելացի ռոբոտաշինության եւ մարդ-մեքենա համագործակցության միջոցով։
«Արհեստական բանականությունն արագ զարգանում է՝ մարդկանց աջակցող գործիքից վերածվելով խելացի համակարգերի, որոնք կարող են համագործակցել, հարմարվել եւ գործել ֆիզիկական աշխարհում։ Huawei Technologies-ի հետ այս գործընկերության միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանը ներառել Agentic AI-ի, Physical AI-ի, Open AI էկոհամակարգերի եւ AI-ով պայմանավորված արդյունաբերական վերափոխման առաջատար գործընթացներում։ Համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական փորձը Հայաստանի զարգացող նորարարական էկոհամակարգի հետ համատեղելով՝ մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում տաղանդների զարգացման, արդյունաբերության արդիականացման, խելացի արտադրության առաջխաղացման, AI-ի պատասխանատու կառավարման խթանման եւ նորարարության գլոբալ ապագային Հայաստանի ներդրումն ապահովելու համար»,- նշել է EIF-ի AI եւ գլոբալ գործընկերությունների գծով փոխնախագահ Անահիտ Պարզյանը։
Փոխըմբռնման հուշագիրը երկարաժամկետ համագործակցության շրջանակ է սահմանում՝ ամրապնդելու Հայաստանի կարողությունները առաջադեմ տեխնոլոգիաների հետազոտության, նորարարության առեւտրայնացման, թվային աշխատուժի զարգացման եւ միջազգային համագործակցության ոլորտներում։ EIF-ը եւ Huawei Technologies-ը համատեղ կաշխատեն փոխակերպող տեխնոլոգիաների ներդրումն արագացնելու եւ գլոբալ կապակցված, նորարարության վրա հիմնված տնտեսության ձեւավորմանը նպաստելու ուղղությամբ։
«Huawei-ում մենք հավատում ենք, որ ապագան ձեւավորվելու է բաց համագործակցության եւ համատեղ նորարարության միջոցով։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ մեր գործընկերությունն արտացոլում է համաշխարհային փորձը տեղական տաղանդի հետ համադրելու, նորարարության վրա հիմնված զարգացմանը նպաստելու եւ այնպիսի էկոհամակարգ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը, որտեղ հետազոտությունը, կրթությունը, ստարտափներն ու արդյունաբերությունը կարող են համատեղ աշխատել՝ խելացի դարաշրջանի ընձեռած հնարավորություններին արձագանքելու համար»,- նշել է Huawei Technologies-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժաո Հոնգբոն։
Համաձայնագիրը ստորագրվել է Շանհայում՝ HUAWEI CONNECT 2026: Advancing Agentic World ֆորումի շրջանակում։ Սա Huawei-ի ամենամյա առաջատար (flagship) միջոցառումն է, որը համախմբում է ոլորտի համաշխարհային առաջատարներին, հետազոտողներին, քաղաքականություն մշակողներին եւ նորարարներին՝ տեխնոլոգիաների եւ թվային վերափոխման ոլորտների վերջին զարգացումները քննարկելու նպատակով։