Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի եւ AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների եւ NFT-ների հետաքրքիր աշխարհին:

Ֆասթեքսի Բիզնեսի աճի մասնագետ Սերգեյ Բիչախչյանը պատմել է ընկերության գործունեության, բրենդների, ftNFT հարթակների մասին․ «Fastex-ի եւ AKNEYE նախագծի կողմից այս հանդիպումը կազմակերպելը հիանալի նախաձեռնություն էր: Web3-ի ապագան միայն խոշոր քաղաքների մարդկանց համար չէ, այն բոլորի համար է: Եվ Լամուի նման վայրերում ապրող մարդիկ ունեն թարմ գաղափարներ եւ համայնքային արժեքներ, եւ եթե այսօր նրանց տրամադրվեն ճիշտ գործիքներ, վաղը նրանք կարող են դառնալ ոլորտի հաջողակ առաջնորդներ»։

Հաջորդող օրերին AKNEYE արտիստ Ալֆա Օդհը ներկայացրել է նախագիծը, խոսել իր համագործակցության եւ անցած ուղու մասին․ «Սա իմ երկրորդ համագործակցությունն է AKNEYE–ի հետ․ առաջինը Վենետիկում էր, սա՝ Քենիայում։ Առաջին անգամ եմ նման բան անում, շատ լավ փորձառություն է: Հաճելի է շփվել երեխաների հետ, ծանոթանալ նրանց գաղափարներին եւ ապրելակերպին: Իսկապես հետաքրքիր է»:

«Ուբունիֆու Լամու» նախաձեռնության հիմնադիր Նյամբուրա Ուահուն պատմել է, թե ինչպես է սկիզբ դրվել համագործակցությանը․ «Ալֆան կապ հաստատեց ինձ հետ, ներկայացրեց AKNEYE-ի հետ համագործակցության գաղափարը, ու դա ինձ շատ դուր եկավ։ Նա շատ տաղանդավոր արվեստագետ է, ուստի ես շատ ուրախ էի նրան ողջունել Ուբունիֆուում։ Ձեր ներկայությունն այստեղ՝ AKNEYE-ի եւ Ալֆայի միջեւ այս համագործակցությունը, երեխաների հետ նկարելը, շատ մեծ նշանակություն ունի Ուբունիֆուի երիտասարդության համար։ Կարծում եմ՝ մենք ամենաբախտավոր կազմակերպությունն ենք, որ նման համագործակցություն ենք ունեցել AKNEYE-ի հետ»: