ChatGPT-ին «դադար վերցնելու» առաջարկ կանի այն օգտատերերին, որոնց երկխոսությունը բոտի հետ շատ է ձգձգվել։

OpenAI-ը այս կերպ հույս ունի օգտատերերին օգնել՝ ժամանակի զգացումը չկորցնելու հարցում։

Թռուցիկ պատուհանում կլինի երկու կոճակ՝ «Շարունակել շփումը» եւ «Օգտակար հիշեցում»։

Չի հայտարարվել, թե քանի րոպե կամ ժամ պետք է անցնի չատում, որպեսզի այդ ծանուցումը հայտնվի։ OpenAI-ը մտադիր է ճշգրտել թե՛ ժամանակը, թե՛ իրավիճակները, որոնցում այն կցուցադրվի։ 

Այս եւ այլ որոշումների համար, որոնք առնչվում են հոգեբանական առողջությանը, ընկերությունը համագործակցում է թերապեւտների, կլինիցիստների, հետազոտողների եւ հոգեկան առողջության մասնագետների հետ։

«Մեզ համար ձեր աճին նպաստել նշանակում է լինել ձեր կողքին նաեւ դժվար պահերին, օգնել ձեզ վերահսկել ձեր ժամանակը՝ առանց ձեր փոխարեն որոշումներ կայացնելու, այլ ուղղորդելով, երբ բախվում եք ներքին ճգնաժամերի»,- նշվում է OpenAI-ի հայտարարությունում։

Նորամուծությունն արդեն քննադատել են որոշ օգտատերեր։ Մի մասը կարծում է, որ այն օգուտ չի ունենա. «Դա նույնն է, ինչ հինգ տարեկան երեխային առաջարկել դուրս գալ Fortnite-ից»։ Մյուսները կարծում են, որ OpenAI-ը «պարզապես փորձում է ապահովագրել իրեն» օգտատերերի մոտ հետագայում հոգեբանական խնդիրների առաջացման դեպքում։

Բաժանորդները պահանջում են, որ ընկերությունը հրապարակի այն փորձագետների ցուցակը, որոնց հետ քննարկել է այդ քայլերը, թողարկի կրթական նյութեր՝ նեյրոցանցերի պատասխանատու օգտագործման վերաբերյալ, փոխարենը՝ չդադարեցնի զրույցները ծանուցումներով։ Ավելի լավ կլիներ, ըստ նրանց, որ ընկերությունը մտածեր ավելի արդյունավետ մոդելների ստեղծման մասին։