Գիտության շաբաթ․ Հայաստան 2025-ը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը՝ «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով։
Այս տարի փառատոնը նպատակ ունի համախմբել ավելի քան 50 հազար այցելու եւ ներգրավել շուրջ 300 դպրոց եւ մանկապարտեզ՝ ապակենտրոնացված միջոցառումներով Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում։
Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը վեց օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի եւ արվեստի փոխկապակցված աշխարհը։
Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական եւ ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։
Թեմատիկ բաժինները հետեւյալն են՝
• Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1)․Գիտության եւ ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։
• Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3)․Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական եւ ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների եւ նորարարների մասնակցությամբ։
• Ընդլայնելով երեւակայությունը (հոկտ. 4–5). Գիտական ֆանտաստիկայի եւ արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։
Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում եւ մանկապարտեզներում, որոնք կգրանցվեն եւ կմիանան «Գիտության շաբաթ․Հայաստան»-ին, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր եւ ցուցադրություններ։
Դպրոցների եւ մանկապարտեզների համար նախատեսված միջոցառումների փաթեթը հատուկ մշակվել է «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը։
Գիտության շաբաթ․Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը`Ամերիաբանկը: