Հայկական Podcastle ընկերության թիմը ստեղծել է տեքստից-խոսք (text to speech) համակարգ հայերենի համար։
Ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արտո Երիցյանը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես է արհեստական բանականության ձայնը կարդում հայերեն տեքստ։
«Մեր թիմը հենց նոր ստեղծեց, իմ կարծիքով, ամենաբնական հնչող հայերեն TTS-ը՝ իմ մայրենի լեզվով։ Որպես հայ հիմնադիր՝ շատ հուզիչ է լսել, թե ինչպես է արհեստական բանականության ձայնը այսքան բնական հայերենով խոսում»,- տեսանյութին կից գրել է նա:
Podcastle-ի հիմնադրի խոսքով՝ մոդելը շուտով կլինի հանրային։